Թուրքիայի բոլոր ԶԼՄ-ների համար, ներառյալ հայկականները, գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ17 սեպտեմբերի 2008 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բոլոր ԶԼՄ-ների համար, ներառյալ հայկականները, գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: «Օրինակ, մենք մեր թերթում չենք օգտագործում Հայոց ցեղասպանություն տերմինը ոչ այն պատճառով, որ ժխտում ենք այդ փաստը: Ուղղակի Թուրքիայում շատ ցավագին են ընկալում այդ հարցը եւ նրանից, թե մենք ինչ կգրենք, ոչինչ չի փոխվի: Մեր թերթը ուժերի ներածին չափով փորձում է հանրությանը ներկայացնել 1915թ. իրադարձությունների տարբեր վարկածներ: Թե ինչ եզրակացություններ կանի դրանից ընթերցողը, դա նրա գործն է»,-ասել է Քոչունյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այս հարցում տերմինաբանությունը երկրորդական դեր է խաղում: «Ստամբուլի հայ համայնքը չափազանց բարդ պայմաններում է գտնվում: Մի կողմից մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, մյուս կողմից` 1915 թ. իրադարձությունների զոհերի սերունդները, երբ Ստամբուլի 200-հազարանոց հայ համայնքից մնացին մի քանի տասնյակ հազարը: Մենք ստիպված ենք անընդհատ հիշել այդ մասին»,-ասել է Քոչունյանը` հավելելով, որ Թուրքիայում յուրաքանչյուր խմբագիր իր «ներքին գրաքննադատն» ունի: «Ժամանակ» թերթը հիմնվել է 1908թ եւ հանդիսանում է սփյուռքի հայալեզու փոքրաթիվ օրաթերթերից մեկը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |