ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը»

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանn այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյին: Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը, բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկա մակարդակը, հայտնել է, որ Հայաստանն այն դիտում է որպես երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս: Ըստ Սերժ Սարգսյանի, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP) Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, վերջին իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ: Նրանց խոսքով, Վրաստանում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների կենսական անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան, կարեւորելով Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության գործում, նշել է, որ Եվրաատլանտյան դաշինքն ակնկալում է ակտիվ համագործակցություն` տարածաշրջանում անվտանգության մթնոլորտ ստեղծելու համար: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը բարձր է գնահատել նաեւ Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Նշելով, որ ինքն անձամբ երկխոսության կողմնակից է եւ վստահ է, որ դրա առկայության պարագայում կարելի է քննարկել ցանկացած, նույնիսկ ամենադժվար հարցերը, Սերժ Սարգսյանը հայտնել է. «Մեր նպատակն է Թուրքիայի հետ հաստատել ռացիոնալ, տրամաբանված, այսօրվա քաղաքակիրթ աշխարհին հարիր հարաբերություններ, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն, եւ համագործակցությունը դառնա մեր ժողովուրդների բարեկեցության աղբյուր»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---