Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետը վերընտրվել է

Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետը վերընտրվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գրիգոր Գուլյանին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 18,176-ը կամ 40.83 տոկոսը:

Գևորգյանը ստացել է 8453 ձայն, Գուլյանը՝ 8058, մյուս թեկնածուները՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը և Մանուկ Մկրտչյանը ստացել են համապատասխանաբար՝ 731, 139 և 435 ձայն:

Անվավեր է ճանաչվել 360 թվեաթերթիկ:

Ավելի վաղ Աբովյանի համայնքապետի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել: Քվեարկությունն ուղեկցվել է միջադեպերով, մասնավորապես մի շարք ԲՀԿ-ականներ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---