Շենավանում հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը. ՔՊ-ական պաշտոնակատարը պարտվել է![]() 10 հունիսի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանը ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե, հայտնում է «Հայկական ժամանակը»: Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն: ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |