Մարզպետ. Աբովյանում գործող քաղաքապետի հաղթանակը քաղաքացու պարտությունն է

Մարզպետ. Աբովյանում գործող քաղաքապետի հաղթանակը քաղաքացու պարտությունն է

PanARMENIAN.Net - Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում: Այդ մասին ասել է Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը, հայտնում է 24News-ը:

«Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց: Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել»,- նշել է մարզպետը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով 380 ձայնով ՔՊ թեկնածու Գուլյանը զիջել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ սա ոչ թե Վահագն Գևորգյանի հաղթանակն է, այլ քաղաքացու պարտությունը: Կոտայքի մարզպետն նշել է, որ դեռ չեն շնորհավորել Գևորգյանին, սակայն շտաբից կշնորհավորեն:

«Ես անձամբ չեմ շնորհավորի, քանի որ կարծում եմ՝ մենք չենք պարտվել», - նշել է մարզպետը:

ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

 Ուշագրավ
---