«Իմ Քայլի» պատգամավորն ուզում է քրեականացնել իշխանավորին վիրավորելը![]() 12 հունիսի 2019 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է քրեականացնել իշխանության ներկայացուցչին իր կողմից ծառայողական պարտականություններ կատարելու պատճառով վիրավորելը։ Այս մասին ինքը պատգամավորը պատմել է «Հայկական ժամանակին»։ Համապատասխան օրինագիծըն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Վիրավորանքի համար պատիժը լինելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Իսկ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, որոնք բացառում են նրա հանդերձ բռնությունը, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով: 2018-ին Փաստաբանների պալատն առաջարկել էր քրեականացնել փաստաբանին հայհոյելը․ առաջարկը չընդունվեց ու որևէ շարունակություն չունեցավ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |