ՀՀ Անվտանգության խորհուրդ. Թուրքիան չի ցանկանում միջնորդ դառնալ ղարաբաղյան հարցում, նա ուղղակի ցանկանում է օգնել18 սեպտեմբերի 2008 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է նորմալ երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ, հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի հարեւանները տարածաշրջանում նրա հակառակորդները չեն, եւ հանրապետությունը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի նրանց հետ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի մտադրությանը` Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ Անկարան երբեք չի կարողանա միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Առավել եւս, հավելել է նա, որ դրա մասին դեռեւս խոսք չի եղել: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ուղղակի ցանկություն է հայտնել աջակցել ղարաբաղյան գործընթացին, իսկ աջակցությունն ու միջնորդությունը տարբեր բաներ են: Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվի, ասել են նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ մտադիր է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի վաղ Գյուլը հայտարարել էր, թե «ԵԱՀԿ ՄԽ-ն, որ գործում է արդեն 17 տարի, չկարողացավ զգալի արդյունքների հասնել»: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա հարցերը ոչ միայն երկկողմ հարցեր են` դրանք տարածքային հարցեր են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |