ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է լրացուցիչ $40 մլն հատկացնել ՀՀ-ին

ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է լրացուցիչ $40 մլն հատկացնել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիրն առաջարկել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացնել $40 մլն-ով: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը:

«Նախորդ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի Թավշյա հեղափոխությունը ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը` նրանց աջակցելու համար», - ասել է Սփիրը:

Նա ընդգծել է 2018-ին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունները, որոնց արդյունքում իշխանության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին և դատական համակարգի բարելավմանը», - ասել է Սփիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---