Ղարաբաղյան հակամարտություն.Համաշխարհային հանրությունը պետք է դասեր քաղի Հարավային Օսեթիայի իրադարձություններից

PanARMENIAN.Net - «Հարավային Օսեթիայի բնակչության դաժան գնդակոծումը օգոստոսին հիշեցրեց մեզ` Կովկասի բնակիչներիս 90-ականներին տարածաշրջանում սկսված ռազմական գործողությունների մասին»,-ասվում է Wall Street Journal-ում հրապարակված ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի հոդվածում: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է.«Ինչպես արդարցի նշել է Թոմաս դը Վաալը իր «Կովկասը հրի մեջ» սեպտեմբերի 19-ի հոդվածում, եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն ռազմական գործողությունները, եթե Ադրբեջանը փորձի հարձակվել Ղարաբաղի վրա, դա պատճառ կդառնա առավել սարսափելի տառապանքների եւ տարածաշրջանի ապակայունացման համար, քան դա տեղի ունեցավ Վրաստանում կատարաված իրադարձությունների ժամանակ»: Եթե անցած ամսվա ողբերգությունը դաս լինի միջազգային հանրության համար, ապա մենք հուսով ենք տեսնել Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության զսպմանն ուղղված համաշխարհային հանրության քայլերը, ատելության մթնոլորտի ստեղծմանն ուղղված Բաքվի գործողությունների դատապարտումը: Պետք է կատարվեն հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրի պահանջները: Բոլոր այս գործողությունները կարող են ճանապարհ հարթել խաղաղության եւ զինաթափման համար »:



«Իմ երկիրը բազմիցս է առաջարկել Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման դիրքորոշմանն ու քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն շփման գծում վստահության հաստատմանը: Ադրբեջանը շարունակում է հրաժարվել վերը նշված քայլերի կատարումից: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն կիսում է մեր կարծիքն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հակամարտության լուծումը կարող է արդյունավետ լինել, եթե այն հստակ արտացոլի այժմյան իրավիճակն ու հիմնված լինի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն ու մյուս երկրների միջնորդները բաց չեն թողնի այս հնարավորությունը»,-ասվում է Վաշինգտնում ԼՂՀ ներկայացուցչի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---