«Նաիրիտը» ներդրողների համար գրավիչ դարձնելու չափորոշիչներ կմշակվեն15 հունիսի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Առանցքում են եղել գործարա նի սնանկացման գործընթացում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Խորհրդակցության ընթացքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրել է սնանկացման գործընթացը, որի վերաբերյալ պարտատերերը հայտնել են իրենց դիրքորոշումները: Քննարկման արդյունքում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում մշակել չափորոշիչներ՝ գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, հստակեցնել գործարանի պահպանման հնարավոր մեխանիզմները։ Ընդունվել է ի գիտություն կառավարիչի տրամադրած տեղեկությունն առ այն, որ աճուրդի իրականացման գլխավոր նախապայման է հանդիսանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ համապատասխան բիզնես-առաջարկի առկայությունը, որը ենթակա է քննարկման «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի և ՀՀ կառավարության կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |