ԱԳ նախարար. Ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով

ԱԳ նախարար. Ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով

PanARMENIAN.Net - Հայաստանն ուզում է կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ:

«Ինձ համար մեծ բավականություն է Հայաստան-ԵԽ գործողությունների նոր քառամյա ծրագիրի մեկնարկը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հիշել է, թե ինչպես է 2012-ին ներկայացվել առաջին ծրագիրը: « Դրական արձագանքն այն է, որ դա կարևոր գործիք է եղել Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար՝ քրեական արդարադատությունից մինչև տեղական ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար և բազմաթիվ այլ ոլորտներ։ Այս տարի մեր հավակնություններն ավելի բարձր են, բյուջեն՝ բավական հավակնոտ՝ 18.9 միլիոն դոլար, և կենտրոնացած է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարությա համար գերակա են», - ասել է ՀՀ արտգործնախարարը։

Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս պահին շատ դրական արձագանքներ են ստանում դոնորական հանրույթից։

«Հաշվարկել ենք, որ մոտ 57 տոկոսը խոստացված է՝ 2019-2021թթ. գործողությունների կատարման համար։ Դա գերազանց արդյունք է։ Սրանք մեր բարեփոխումներն են, Եվրոպայի խորհրդինը կամ դոնորական կազմակերպություններինը չեն։ Հայաստանը ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, և ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով, ամուր կանգնած է ժողովրդավարության և մարդու իրավունքների միասնական արժեքների վրա։ Ես ամբողջովին վստահ եմ, որ մենք լավագույն նախապայմաններն ունենք, որպեսզի այս կարևոր ծրագիրը լավագույնս ծառայեցնենք մեր երկրի կարիքներին», - ասել է Զոհրաբ Մանացականյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---