YouTube-ը կարող է ամբողջ մանկական բովանդակությունն առանձին հավելված տեղափոխել20 հունիսի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - YouTube տեսահոսթինգը կարող է ամբողջ մանկական բովանդակությունն առանձին՝ YouTube Kids հավելված տեղափոխել, պաշտպանելու համար երեխաներին անցանկալի նյութերից: Նման միջոցներ կարող են ձեռնարկվել ընկերության հասցեին աճող քննադատության պատճառով՝ ԱՄՆ-ում ընկերությանը մեղադրում են նրանում, որ վերջինս չի կարողանում հսկողություն սահմանել երեխաների մասնակցությամբ և երեխաների համար նախատեսված բովանդակության հանդեպ, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով: Մանկական տեսանյութերն ամենապահանջված ուղղություններից են YouTube-ում և մեծ գովազդային եկամուտ են ապահովում, ուստի այդ քայլը ռիսկային է լսարանը պահպանելու տեսակետից: Մեկ այլ հնարավոր լուծում կարող է լինել դիտված տեսանյութից հետո նոր տեսանյութիի ավտոմատ մեկնարկի գործառույթը երեխաների պարագայում չեղարկելը: Ինչպես նշել է YouTube-ի պաշտոնական ներկայացուցիչը, ընկերությունում բազում գաղափարներ են դիտարկում, որոնց մի մասն այդպես էլ «գաղափար է մնում»: YouTube-ի օգտատերերն ամեն օր մոտ 1 մլրդ ժամ տեսանյութ են դիտում: Պոտենցիալ փոփոխությունները կարող են լրջագույն փոփոխություններ դառնալ ծառայության համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |