ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանի 3 դիմումից 2-ը, իսկ Խաչատուրովինը մերժվել է21 հունիսի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի անջատված գործն ընդունել է իր վարույթ և դատաքննության օր է նշանակել օգոստոսի 29-ը։ Որոշվել է քննել գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումը, երրորդը մերժվել է: Կքննվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով է (խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով) և 35-րդ հոդվածով (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Գործի դատաքննությունը նշանակել 2019-ի օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին: Երրորդ դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում) մասով, մերժվել է: Մերժվել է նաև նույն հոդվածով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դիմումը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |