Գործադիր. ԱԺ նախագահը կարող է մասնակցել ԱԽ նիստերին առանց առաջարկներ անելու![]() 27 հունիսի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մասամբ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի նախագծին, որով առաջարկվում է իրավունք է տալ Ազգային ժողովի նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: «Թեպետ Անվտանգության խորհուրդը գործադիր լիազորություններով օժտված սահմանադրական մարմին է և նրա կազմում ընդգրկված են գործադիր իշխանության լիազորություններ ունեցող մարմինների ղեկավարներ, այնուամենայնիվ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության՝ խորհրդարանական կառավարման մոդելը և խորհրդարանական վերահսկողության պատշաճ իրականացման կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ներկայացված նախագծերի վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է», - ասված է հիմնավորման: Նախագծով առաջարկվում է նաև իրավունք տալ օրենսդիր մարմնի ղեկավարին առաջարկություններ ներկայացնել ԱԽ նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով Ազգային ժողովի նախագահի կողմից Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իր սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման հանգամանքով: Սակայն, գործադիրը, առաջարկել է նախագծերի փաթեթից հանել Ազգային ժողովի նախագահին նման լիազորություն վերապահվող կարգավորումները: «Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունքը բխում է Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, առաջարկում ենք նախագծերի փաթեթից հանել Ազգային ժողովի նախագահին նման լիազորություն վերապահվող կարգավորումները», - ասված է հիմնավորման մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |