ԱԳ նախարար. ՀՀ-ն մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ![]() 27 հունիսի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ, որն իր մեջ պարունակում է բավական հարուստ օրակարգ տարբեր ուղղություններով: Այդ մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք փոքր երկրներ ենք, և մեր հոգեբանությունն աշխատում է փոքր երկրների համերաշխության համատեքստում։ Մալթան ԵՄ անդամ երկիր է, և առիթ ունեցանք քննարկելու բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ օրակարգին», - ասել է ԱԳ նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Մնացականյանը տեղեկացրել է, որ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունն այդքան տպավորիչ չէ, բայց Կարմելո Աբելայի հետ հանդիպմանը ի հայտ են բերել բազմաթիվ ոլորտներ, որտեղ երկու երկրները ունեն զարգացնելու մեծ հետաքրքրություն։ «Հուսով ենք, որ կկարողանանք ունենալ նաև սեզոնային թռիչք։ Լավ ձևավորված հիմք ունենք աշխատելու նաև կրթության և գիտության ոլորտում», - ասել է Մնացականյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |