ՀՀ-ն ու Ադրբեջանը ձերբակալված երկու քաղաքացի են փոխանակել

ՀՀ-ն ու Ադրբեջանը ձերբակալված երկու քաղաքացի են փոխանակել

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու քաղաքացու են փոխանակել։

Գործողությունը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան և ադրբեջանական Քասախ քաղաքներին կից միջպետական ճանապարհի մի հատվածում:

Ադրբեջանի քաղաքացին 2019-ին մարտի 16-ին ձերբակալված Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովն է, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 2017 թվականի հունիսի 20-ին ձերբակալված Զավեն Կարապետյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է, որ այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ:

«Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ գործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը: Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը», - ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է Նաղդալյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---