Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին

Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հարուստ փորձը լավագույնս կծառայեցնեք կազմակերպության հետագա բարեփոխումների իրագործմանն ու արդի մարտահրավերների հաղթահարմանը՝ երաշխավորելով մեր ընդհանուր արժեհամակարգի հարատևումը»։

Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։

«Երևանում վերջերս պաշտոնապես մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագիրը մեր սերտ համագործակցության հաջողված օրինակներից է, որի շրջանակներում ԵԽ-ի խորհրդատվական աջակցությամբ նախատեսված են Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումները։ Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու մեր վճռականությունը և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում», - ասված է ուղերձում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---