Համատեղությունը կհաշվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում 1 հուլիսի 2019 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում: Համապատասխան նախագիծը դրվել է ԱԺ քվեարկության և ամբողջությամբ ընդունվել 102 կողմ ձայներով: ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնում է Aysor.am-ը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ առաջարկվում է օրենքից հանել այն դրույթը, համաձայն որի՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: «Գործող իրավակարգավորումներով, եթե անձը աշխատել է համատեղությամբ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվվում: Մենք առաջարկում ենք հանել այս իրավակարագավորումը, ինչը նշանակում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը հետայսու ևս կհաշվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և դրա չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում», - ասել է փոխնախարարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |