Դավթյան. 2018-ին դատախազության բացահայտած գործերով պետության վնասը 36 մլրդ դրամ է

Դավթյան. 2018-ին դատախազության բացահայտած գործերով պետության վնասը 36 մլրդ դրամ է

PanARMENIAN.Net - 2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայցերով դատախազության ստորաբաժանումների հարուցած գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 36 միլիարդ դրամ։ Այս մասին դատախազության աշխատանքներն ամփոփելիս հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով՝ իրենց աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական համակարգի առանձին հատվածներում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ։ Բայց և իրենք էլ, ըստ Դավթյանի, լիովին բավարարված չեն իրենց աշխատանքով, քանի որ տեսնում են ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ, հայտնում է Shantnews-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---