ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է Mobile ID ներդնել էլեկտրոնային առողջապահության համակարգում 4 հուլիսի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID ներդնելու ծրագրերի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ նշվում է, որ համագումարի պաշտոնական բացմանը մասնակցել և դրա մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համագումարի մասնակիցներին ուղերձ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթով հանդես են եկել համագումարի նախագահ Արմեն Չարչյանը, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Բաղրյանը և համագումարի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Իր ելույթում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունը կարևորում է էլեկտրոնային առողջապահության ոլորտի զարգացումը, ինչը համաշխարհային միտում է: Ռալֆ Յիրիկյանն տեղեկացրել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության համակարգը կառավարող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝ Mobile ID-ն էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու ուղղությամբ: Mobile ID-ն լինելու է այն առանցքը, որի օգնությամբ պետք է տեղի ունենա շահառուների գրանցումն ու խիստ նույնականացումը էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական շտեմարանում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |