Թուրքիան կարեւոր գործընկեր է ոչ միայն Բաքվի, այլ նաեւ Երեւանի համար, գտնում է ամերիկացի փորձագետը

PanARMENIAN.Net - «Թուրքիան կարեւոր գործընկեր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի համար: Ես հիանալի հասկանում եմ, որ շատ հայերի համար Թուրքիան թշնամի է: Սակայն իրականում դա այնքան էլ ճիշտ չէ եւ Աբդուլլահ Գյուլի այցը դրա օրինակն է»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն: Նրա կարծիքով, Թուրքիան էներգետիկ անվտանգություն է ուզում, որի համար նա պետք է բացի հայ-թուրքական սահմանը: Ես կարծում եմ, որ եթե իրադարձությունները հետագայում եւս այսպես զարգանան, ապա փակ սահմանի անհրաժեշտություն այլեւս չի լինի: Եկել է խիզախ մտածելու ժամանակը` Թուրքիան եւ Հայաստանը պետք է պարզաբանեն 1915թ. իրադարձությունների հետ կապված տեսակետները եւ նորմալ հարաբերություններ հաստատեն: Այս առումով Հայաստանի մերձեցումը Թուրքիայի հետ կթուլացնի ՀՀ կախվածությունը Ռուսաստանից: Սերժ Սարգսյանի հրավերը կոչ էր` դրդելու Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանը: Ես համոզված եմ, որ անկախ ցեղասպանության խնդրից, սահմաններից, ՀՀ-ն պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,-նշել է դոկտոր Սանդոլեն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---