Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին և նրան ՀՀ հրավիրել![]() 9 հուլիսի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը:Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները»,-ասվում է ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |