Վեթինգի օրենսդրությունը կմշակվի հոկտեմբերից, կիրականացվի 1 տարում![]() 13 հուլիսի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականներին ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները: Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ՝ 2019-ի հոկտեմբեր-2020-ի հոկտեմբեր, և երկարաժամկետ՝ 2020-ի հոկտեմբեր-2023 դեկտեմբեր: Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման (վեթինգ) անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը և նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը և նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը։ Երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը և ներդրումը 2019-2023-ին, այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը և արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը և այլն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |