Լողափերի վարձակալները ճանապարհ են փակել. Պնդում են՝ Սևանի աղտոտվածության մասին լուրերը կեղծ են15 հուլիսի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը հուլիսի 15-ի առավոտյան փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը, հայտնել է Սևանի համայնքապետարանը: Նրանք պնդել են, որ լճի աղտոտվածության մասին խոսակցությունները կեղծ են, իսկ «իրականությանը չհամապատասխանող այդ լուրերի պատճառով» հանգստացողները խուսափում են լիճ հանգստի մեկնելուց։ Դրանից իրենք հսկայական վնասներ են կրում: Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջել են, որ իրենց ընդունեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Այս պահին նրանց հետ հանդիպում է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր զերծ մնալ լճում լողալուց: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |