Մշակող արդյունաբերության 10-ից ավելի ճյուղ երկնիշ աճ ունի15 հուլիսի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշակող արդյունաբերությունն աճել է 8.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում 10.2%-ով աճել է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 50%-ով՝ մանածագործական արտադրատեսակների արտադրությունը, 33.2%-ով՝ հագուստի արտադրությունը: 36%-ի աճ է գրանցվել պոլիգրաֆիական գործունեության և գրառված կրիչների բազմացման ոլորտում, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունն աճել է 32.8%-ով, ռետինե և պլաստմասե արտադրատեսակներինը՝ 13.3%-ով, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակներինը՝ 24%-ով, պատրաստի մետաղե արտադրատեսակներինը, 33.6%-ով: Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունն աճել է 79%-ով, էլեկտրական սարքավորանքինը՝ 44.8%-ով, մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 38.7%-ով, և կահույքի արտադրությունը 32%-ով: Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին 7-8%-անոց աճ է գրանցել սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |