ՀՀ-ն 6-րդն է մեկ շնչին ամենաշատ աղբ ստեղծող երկրների ցանկում

ՀՀ-ն 6-րդն է  մեկ  շնչին ամենաշատ աղբ ստեղծող երկրների  ցանկում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ ստեղծող երկրների շարքում, այս մասին հայտնել է USA Today-ը:

Ըստ ՀԲ-ի ուսումնասիրության, երկրում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16.3 տոննա աղբ, 2017-ին Հայաստանում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 47.8 մլն տոննա աղբ:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկիրը Կանադան՝ 36 տոննա, երկրորդում Բուլղարիան է՝ 26.7 տոննա, երրորդում՝ ԱՄՆ-ն՝ 26 տոննա: Տասնյակում են հայտնվել նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---