ԻՐԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 8 հուլիսի 2003 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում Հավաքական Անվտանգության Պայմանագրի նկատմամբ, մասնավորապես, նրա գործունեությանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, Հավաքական Անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում ՌԴ-ում Իրանի դեսպանը հետաքրքրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրին, Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին առնչվող հարցերով»: Դեսպանը շոշափել է նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր»: Հավաքական Անվտանգության պայմանագրի մեջ մտնում են Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |