Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ նախագահ![]() 19 հուլիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը, հայտնել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին», - ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |