Աղբատար ևս 2 մեքենա և 400 աղբարկղ հասել են Երևան23 հուլիսի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ», - գրել է Կարապետյանը։ Նա նաև հայտնել է, որ հուլիսի 23-ին տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ մոտ 400 հատ։ «Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», - եզրափակել է Կարապետյանը։ Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել է մի քանի տասնյակ աղբատար մեքենա ձեռք բերելու մասին, դրանցից 24-ն արդեն գնվել է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |