Ինչ անել կարիճի խայթոցի դեպքում. 2019-ին ՀՀ-ում արդեն 125 միջադեպ է եղել

Ինչ անել կարիճի խայթոցի դեպքում. 2019-ին ՀՀ-ում արդեն 125 միջադեպ է եղել

PanARMENIAN.Net - 2019-ին ՀՀ-ում արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ, մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր, ախտահարված մասում թմրածության զարգացում, ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում, որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում, գլխապտույտ, արտահայտված թքահոսություն, սրտխփոց, գլխացավ։

«Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝ տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը, վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով, ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել, անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---