Պետպատվերով աշխատող ԲԿ-ների բիզնես գործունեությունը կդյուրացվի

Պետպատվերով աշխատող ԲԿ-ների բիզնես գործունեությունը կդյուրացվի

PanARMENIAN.Net - Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների համար բիզնես գործունեության ընթացակարգերը կդյուրացվեն:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, որոշումը կազդի 500 բժշկական կենտրոնի վրա:

Նախգծում նշվում է, որ Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձևաչափում գործունեության արդյունքները բնութագրող ցուցանիշների մի մասը արդեն իսկ հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից և առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է, իսկ եկամուտների ըստ հիվանդանոցային և արտահիվանդանոցային տեսակների տարանջատման դեպքում առաջանում է ներկայացվող տեղեկատվության արժանահավատության սկզբունքի խախտման ռիսկ:

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---