2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ հագուստի ոլորտում. 60 աշխատատեղ կբացվի

2 մլրդ  դրամի ներդրումային ծրագիր՝ հագուստի ոլորտում. 60  աշխատատեղ կբացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.75 մլրդ դրամ, որից 3.37 մլրդ. դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.987 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158.1 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---