«Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմի» հետ». Բացօթյա կինոդիտումներ՝ ՀՀ մարզերում

«Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմի» հետ». Բացօթյա կինոդիտումներ՝ ՀՀ մարզերում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ից «Ռոստելեկոմը» մեկնարկել է «Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմ»-ի հետ» կինոդիտումների շարքը ՀՀ մոտ տասնյակ քաղաքներում։ Բացօթյա կինոդիտումների ընթացքում ընկերության կողմից ստեղծվող ուրախ և տրամադրող մթնոլորտը յուրաքանչյուր քաղաքում կազմակերպվում է ամենաբանուկ հանգստյան գոտիներում՝ քաղաքապետարանների հետ գործակցությամբ։

Միջոցառումներ արդեն իսկ անցկացվել են 5 քաղաքում՝ Արմավիրում, Մասիսում, Հրազդանում, Արարատում և Աշտարակում, առաջիկայում ցուցադրություններ նախատեսվում են նաև Չարենցավանում, Սևանում և Իջևանում։

Բացօթյա կինոդիտումները հնարավորություն են ընտանիքի անդամների և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու․ ընդգրկված են հայկական կինոարտադրության ժամանակակից մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ հնարավորություն ընձեռելով թե մեծերին, թե փոքրերին վայելելու ամառային երեկոները բացօթյա կինոթատրոնում։

Առաջիկա ցուցադրությունների, ինչպես նաև արդեն իսկ անցկացված դիտումների վերաբերյալ տեղեկատվություն և լուսանկարները «Ռոստելեկոմ»-ի ֆեյսբուքյան էջում են։

Ընկերությունը մշտապես տեղեկացնում է առաջիկա կինոդիտումների քաղաքների և հասցեների մասին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---