Հանրակացարանում ապրող 100 ընտանիքի այդ տարածքները նվիրաբերվել են

Հանրակացարանում ապրող 100 ընտանիքի այդ տարածքները նվիրաբերվել են

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում որոշվել է հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, որոշումը տարածվելու է 106 բնակելի տարածքի վրա, որտեղ ապրում է 100 ընտանիք՝ 231 մարդ:

Նախարարը նշել է, որ բացառություն են այն բնակիչները, որոնք երբևէ այլ բնակարան են ստացել։

«Սրանք այն բնակարաններն են, որտեղ մարդիկ փաստացի արդեն ապրում են, այժմ բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում», - ասել է նախարարը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---