Մոտ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Հուրգադայում թռիչքի չեղարկման պատճառով

Մոտ 100 ՀՀ  քաղաքացի մնացել է Հուրգադայում թռիչքի չեղարկման պատճառով

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի, հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը:

Նշվում է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է փոխադրող ընկերության և քաղաքացիների հետ:

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---