Վրաստանը մոտ €1.2 մլն-ով կսուբսիդավորի ՌԴ-ից Երևանով չվերթները

Վրաստանը  մոտ €1.2 մլն-ով կսուբսիդավորի    ՌԴ-ից Երևանով    չվերթները

PanARMENIAN.Net - Վրաստանը մոտ €1.2 մլն կհատկացնի Ռուսաստանի Դաշնությունից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթների սուբսիդավորմանը: «Սպուտնիկ Գրուզիայի» փոխանցմամբ, երկրի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:

Դրանով նախատեսվում է մեկ տարով պայմանագիր կնքել առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք իրականացնում են համապատասխան ուղղություններով թռիչքներ: Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվում է վրացական օդանավակայաններում շաբաթական առնվազն 2 տարանցիկ չվերթ իրականացնել:

Կառավարության որոշմամբ, ՌԴ-ից Վրաստան ժամանող ամեն ուղևորի համար սուբսիդավորման վճարը կկազմի մոտ €90՝ առանց ԱԱՀ-ի, իսկ յուրաքանչյուր ավիաընկերության հետ համաձայնագրի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի €600,000-ը՝ դարձյալ առանց ԱԱՀ-ի:

ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ին՝ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից և դրան հաջորդած հակառուսական ակցիաներից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---