ԵԱՀԿ. Տպավորված ենք հեղափոխությունից հետո ՀՀ-ում խոսքի ազատության առաջընթացով

ԵԱՀԿ. Տպավորված ենք  հեղափոխությունից հետո ՀՀ-ում խոսքի ազատության առաջընթացով

PanARMENIAN.Net - Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրն ասել է, որ կառույցում տպավորված են խոսքի և մամուլի ազատության ոլորտում Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից գրանցած առաջընթացով:

Նա նշել է նաև՝ տեղյակ է, որ առցանց մամուլում առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ:

«Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի է ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցված առաջընթացով եւ մեզ համար շատ կարեւոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին էլ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում», - «Ամերիկայի ձայնին» ասել է Դեսիր:

Նա նշել է, որ այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաև առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

«Մենք անդրադարձել էինք նաև առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն և փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում եւ պետք է պաշտպանված մնա», - ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ-ն 19 կետով բարելավել է իր դիրքը խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---