ՊԲ-ն մինչև 40 տարեկան պահեստազորայինների է հրավիրում պայմանագրային ծառայության

ՊԲ-ն մինչև 40 տարեկան պահեստազորայինների է հրավիրում  պայմանագրային ծառայության

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, անհրաժեշտ է էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող, փականագործ, վարորդ, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար և այլն:

Ծառայության ընթացքում պայմանագրային զինծառայողները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից և արտոնություններից:

Ծառայության ժամկետը սահմանվում է՝ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների: Տեղեկացնում ենք, որ ՊԲ-ում ներդրված նոր կարգի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունված զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման արդյունքում, վերջիններիս հնարավորություն կտրվի շաբաթ և կիրակի օրերին զբաղվել իրենց ընտանեկան ու կենցաղային հոգսերով, իսկ հունիսի 1-ից նրանց տրամադրվող դրամական բավարարման չափը, կախված ծառայողական առանձնահատկությունից, արդեն իսկ աճել է 15-ից 25 տոկոսով:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատ կամ ՊԲ կադրերի բաժին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---