Նախագիծ. Սևանի 1901.5 մ ցածր ջրածածկ և ցամաքային տարածքները պետք է մինչև 2021-ը մաքրվեն

Նախագիծ. Սևանի 1901.5 մ ցածր ջրածածկ և  ցամաքային տարածքները պետք է  մինչև 2021-ը մաքրվեն

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով Սևանա լճի 1901.5 մետրից ցածր ջրածածկ՝ ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները, պետք է մաքրվեն մինչև 2021 թվականը:

«Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ և նախատեսվում է ավարտել 2021 թվականին», - ասվում է հիմնավորման մեջ։

Նշվում է, որ 2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները:

Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Նախագծով առաջարկվում է այժմ սահմանել մաքրման ենթակա տարածք 98 հա՝ նախատեսված 66.8 հա-ի փոխարեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---