Հայաստանի նախագահը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը 3 հոկտեմբերի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը: Զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Կողմերը քննարկել են նաեւ կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |