2020-ից սնդիկ պարունակող որոշ ապրանքներ դուրս կբերվեն շրջանառությունից31 հուլիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականից սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային եղանակով դուրս կբերվեն շրջանառությունից, հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գերատեսչությունում հուլիսի 31-ին տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից», - ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |