Սարգսյանը ՀՀԿ երիտթևի հետ անկաշկանդ զրույց է ունեցել![]() 5 օգոստոսի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական ֆորումի մասնակիցներին, հայտնել է կուսակցության լրատվական ծառայությունը: Օգոստոսի 2-ից 4-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Դիլիջանում անցկացրել է «Եկ Դիլիջան» երիտասարդական ֆորումը։ «Ֆորումին այցելել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծավալված բաց և անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները կուսակցության առաջնորդի հետ քննարկել են հետագա գործողությունների ռազմավարությունը, մտքեր են փոխանակել ներքաղաքական և միջազգային անցուդարձի վերաբերյալ», - ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ: Զրույցից մանրմասներ կուսակցության գրասենյակից չեն հայտնել: ![]() ![]() ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |