Զանգվածային ծեծկռտուք Ուկրաինայում՝ հայերի մասնակցությամբ. 37-ամյա Մարտիրոսյանը մահացել է (վիդեո) 6 օգոստոսի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի Կիրիլովկա ավանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նաև կրակոցներ են հնչել: Միջադեպը տեղի է ունեցել ավանի կենտրոնական առափնյա փողոցի սրճարանում, որին նաև հայեր են մասնակցել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: «Մասնակիցները կրակել են տրավմատիկ զենքից: 2 անձ դանակի հարվածներ է ստացել, որոնցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը հարված է ստացել կրծքավանդակին: Ըստ ոստիկանության տվյալների, հարվածը հասցվել է սրտին, նա մահացել է հիվանդանոցում»,-հայտնում է Rusarminfo-ն «Վսյա վլաստ» ուկրաինական պարբերականի վրա հղումով: Նշվում է, որ վիճել են տեղացիները, որոնց թվում են եղել հայերը, և Դնեպրոպետրովսկից եկած անձինք: Կրակողներին հաջողվել է թաքնվել ոստիկանությունից, սակայն հետո նրանց ձերբակալել են: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |