Ըստ Մարուքյանի՝ BBC-ում նախաքննական նյութերի հրապարակման դեպքով քրգործ է պետք 8 օգոստոսի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ BBC-ում նախաքննական նյութերի հրապարակման առնչությամբ պետք է քրեական գործ հարուցել:: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»,-ասվում է գրառման մեջ: BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին: Ըստ հոդվածի, հետաքննությունը ցույց է տալիս, որ ցուցարարներին գնդակահարելու հրամանը տրվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) կողմից: Նշվում է, որ հետաքննական փաստաթղթերում ուրվագծվում է երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի դերակատարությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |