Ոստիկանների հորդորը բնակիչներին` միջոցներ ձեռնարկել բնակարանային գողությունները կանխելու համար

Ոստիկանների հորդորը բնակիչներին` միջոցներ ձեռնարկել բնակարանային գողությունները կանխելու համար

PanARMENIAN.Net - Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթականն իրականացրել են ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները։

Հանդիպումների ընթացքում ոստիկանները բնակիչներին հորդորել են ձեռնարկել համապատասխան միջոցներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը թարմ հետքերով բացահայտվում է արագ արձագանքման շնորհիվ։ Տնից երկարատև բացակայելու դեպքում էլ տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները լսել են նաև քաղաքացիների առաջարկությունները, դրանք դարձրել են քննրակման առարկա։

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանային գողությունների թիվն աճել է 38.6%-ով:ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե նախորդ տարում այդպիսի հանցագործությունների թիվը կազմել է 512, ապա ընթացիկ տարում այդ թիվնը եղել է 710:

Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գողությունների թիվն աճել է 32.2%-ով. 2019-ին եղել է 4779, իսկ 2018-ին՝ 3614:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---