«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրն և ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած հաշվապահը ձերբակալվել են13 օգոստոսի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը ձերբակալվել են։ Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակում ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 մլն դրամից 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: 2014 թվականին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ընկերության հետ 25 տարվա պայմանագիր է կքնել: Մինչև 2016 թվականը ընկերության տեղադրած արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների դիմաց վարորդների վճարած տուգանքների 50%-ը պատկանում էր ընկերությանը, մյուս 50%-ը մտնում էր պետական բյուջե: Վերջին երկու տարում, ըստ պաշտոնական տեղեկատվության, այդ տուգանքներն ամբողջությամբ պետական բյուջե են մտել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |