Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նիստի օրակարգի հիմնական թեմաներն էին` ԱՊՀ հետագա զարգացման ռազմավարությունը, անդամ-երկրների միջեւ անվտանգության, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման եւ այլ հարցեր: Նիստի մասնակիցները քննարկեցին կազմակերպության կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, ԱՊՀ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները, ԱՊՀ իրավապայմանագրային դաշտի գույքագրման հարցերը, տնտեսական ոլորտում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում բազմակողմ համագործակցության խորացման հարցերը: Նիստի վերջում տեղի ունեցավ մոտ 30 փաստաթղթերի ստորագրման արարողություն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---