Էդվարդ Նալբանդյանն ու Դոկու Զավգաեւը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ փոխգործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՌԴ ԱԳՆ գլխավոր տնօրեն Դոկու Զավգաեւի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության հարցերը:
 Ուշագրավ
---