Սոֆթկոնստրակտում 2 նոր պրոդուկտ է ներկայացվել՝ Հուրին և AJNA-ն (վիդեո) 19 օգոստոսի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր: Երկու նոր պրոդուկտի՝ խաղային ոլորտում ձայնային օգնական Հուրիի և 3-րդ աչքի՝ AJNA-ի շնորհանդեսն էր: Հուրին աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարց: Պրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել դրա անունը՝ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել հայկական ծագում ունենալը: AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց է, որը, օրինակ, սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, որոնք մարդկային աչքը չի կարողանա: Պրոդուկտի անունը հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է «3-րդ աչք», ինչն էլ համապատասխանում է հենց իր գործառույթներին: «Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում մարտահրավերներից, կարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը: Երկու պրոդուկտի շնորհանդեսն ավարտվել է տոնական խնջույքով՝ հենց ընկերության տարածքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |