18 մլն դրամ՝ ԵՊՀ-ի 100-ամյակին

18 մլն դրամ՝ ԵՊՀ-ի 100-ամյակին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է 18 մլն դրամ հատկացնել Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծախսերը փոխհատուցելու նպատակով։

Գումարը կտրամադրվի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

Ըստ նախահաշվի, նախատեսվում է Բաղրամյան 26-ում ընդունելության կազմակերպում (110 մարդ), ԵՊՀ Կենսագրական հանրագիտարանի վերահրատարակում, Համալսարանի 100 ամյակին նվիրված նամականիշի ներկայացում, ԵՊՀ պատմությունից ալբոմ-գիրք հրատարակություն, «Քնար Համալսարանի» բանաստեղծություններ նվիրված համալսարանին, դասախոսներին և ուսանողությանը և այլն։

Ընդհանուր՝ ԵՊՀ 2019-ի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրների միջոցով կհատկացվի 56,5 մլն դրամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---